Զարուհի Լևոնի Մկրտչյան
Ծնվել է 1990թ․ Երևան քաղաքում
Կրթություն
2012թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի բակալավրիատը:
2015թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի մագիստրատուրան:
2015թ. ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը։
2020թ․ հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկդիր:
Աշխատանքային փորձ
2010 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է «ՀՀ նկարիչների միության քանդակագործական կոմբինատ» ՍՊԸ-ում՝ որպես գործավար։
2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար:
2015 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է «Պրո Կրեդիտ բանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։
2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է «ԷՍ-ԷՆ-ԱՐ-ՍԻ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
2017 թվականից աշխատել է «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, իսկ 2018 թվականից մինչև 2021 թվականը՝ որպես ավագ իրավաբան։
2019 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավաբան։
2021 թվականից մինչև 2022 թվականը հանդիսացել է նաև «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի գործընկեր։
2022 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-100-Ա հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: