ԲԴԽ-86-Ո-249 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ՆՀ-280-Ա, հոկտեմբերի 1-ի թիվ ՆՀ-307-Ա, հոկտեմբերի 8-ի թիվ ՆՀ-311-Ա և թիվ ՆՀ-312-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ ԲԴԽ-70-Ո-170, հոկտեմբերի 4-ի թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19, հոկտեմբերի 11-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-09 որոշումները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
- Հավելվածի 1-ին կետի 42-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
- Հավելվածի 1-ին կետի 49-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
- Հավելվածի 2-րդ կետի 84-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
- Հավելվածի 2-րդ կետի 92-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վերաքննիչ վարչական» բառերը փոխարինել «Վճռաբեկ» բառով,
- Հավելվածի 4-րդ կետի 210-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Լոռու» բառը փոխարինել «Կոտայքի» բառով,
- Հավելվածի 4-րդ կետի 219-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Սյունիքի մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով,
- Հավելվածի 4-րդ կետի 232-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վարչական» բառը փոխարինել «Վերաքննիչ վարչական» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հոկտեմբերի 21
ք. Երևան