ԲԴԽ-87-Ո-255 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 և «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածներին հատկացնել 2 958 858,5 (երկու միլիոն ինը հարյուր հիսունութ հազար ութ հարյուր հիսունութ ՀՀ դրամ և հինգ լումա), որից՝
1) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 հոդվածին՝ 300 000.0 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Կառավարության 12.03.2020 թվականի թիվ 296-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման հետ կապված միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ապրանքների (ջերմաչափերի) ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
2) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածին՝ 2 658 858,5 (երկու միլիոն ինը հարյուր հիսունութ հազար ութ հարյուր հիսունութ ՀՀ դրամ և հինգ լումա)՝ Կառավարության 06.08.2021 թվականի թիվ 1301-Ա որոշման համաձայն մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու միջոցով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձոր քաղաքի նստավայրի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար Դատական դեպարտամենտի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև 16.06.2021 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-21/03» ծածկագրով պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքներից հրատապ համարվող աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 19-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հոկտեմբերի 25
ք. Երևան