ԲԴԽ-86-Ո-252 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆԱԻՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ԵՐԻՑՅԱՆԻ, ՀԱՅԱՐՓԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ, ՀՈՎԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆԱԻՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ԵՐԻՑՅԱՆԻ, ՀԱՅԱՐՓԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ, ՀՈՎԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Ավետիսյանի, Տիգրան Գրիգորյանի, Սարգիս Երիցյանի, Հայարփի Զարգարյանի, Հովիկ Շահնազարյանի, Արշակ Պետրոսյանի և Գրիգորի Վարդանյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Ավետիսյանի, Տիգրան Գրիգորյանի, Սարգիս Երիցյանի, Հայարփի Զարգարյանի, Հովիկ Շահնազարյանի, Արշակ Պետրոսյանի և Գրիգորի Վարդանյանի անուն-ազգանունները 2021 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 5-ը ներառյալ հանել գործերի բաշխման ցանկից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հոկտեմբերի 21
ք. Երևան