ԲԴԽ-87-Ո-256 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-86-Ո-252 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-86-Ո-252 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Ավետիսյանի, Տիգրան Գրիգորյանի, Սարգիս Երիցյանի, Հայարփի Զարգարյանի, Հովիկ Շահնազարյանի, Արշակ Պետրոսյանի և Գրիգորի Վարդանյանի անուն-ազգանունները գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին» թիվ ԲԴԽ-86-Ո-252 որոշման 1-ին կետում «նոյեմբերի 5-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 29-ը» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հոկտեմբերի 25
ք. Երևան