Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-89-Ն-24 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ

                        ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Ազգային ժողովի 2021 թվականի փետրվարի 3-ի թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ՆՀ-311-Ա, թիվ ՆՀ-312-Ա, հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-317-Ա, թիվ ՆՀ-318-Ա, թիվ ՆՀ-319-Ա, թիվ ՆՀ-320-Ա, թիվ ՆՀ-321-Ա, թիվ ՆՀ-322-Ա, թիվ ՆՀ-323-Ա, թիվ ՆՀ-324-Ա, թիվ ՆՀ-325-Ա, թիվ ՆՀ-326-Ա, թիվ ՆՀ-327-Ա, թիվ ՆՀ-328-Ա, թիվ ՆՀ-329-Ա, թիվ ՆՀ-330-Ա, թիվ ՆՀ-332-Ա և թիվ ՆՀ-333-Ա հրամանագրերը, Բարձագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 և թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Կենտրոն» բառը փոխարինել «Ավան» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Գասպարյան Գնել Գեղամի» բառերով,
  2. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 26-րդ, 27-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ  կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք» բառերը համապատասխանաբար փոխարինել «Երևան քաղաքի վարչական տարածք» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակների «և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը հանել,
  3. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 26-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մաթևոսյան Արշակ Վալերիի» բառերով,
  4. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 27-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Պողոսյան Արմեն Էդուարդի» բառերով,
  5. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 28-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Արղամանյան Դավիթ Մհերի» բառերով,
  6. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 29-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մարիկյան Ռազմիկ Լևոնի» բառերով,
  7. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 30-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Շիրոյան Արմեն Լեռնիկի» բառերով,
  8. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 31-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մուրադյան Տաթևիկ Կորյունի» բառերով,
  9. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 32-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ալեքսանյան Արուսյակ Հարությունի» բառերով,
  10. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 33-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Պողոսյան Գևորգ Սարգիսի» բառերով,
  11. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր» բառերից հետո լրացնել «, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր» բառերը,
  12. Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ղուկեյան Դիանա Աշոտի» բառերով,
  13. Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Վարոսյան Արմեն Աշոտի» բառերով,
  14. Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Վարոսյան Գայանե Սերյոժայի» բառերով,
  15. Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արտաշատ» բառը փոխարինել «Մասիս» բառով,
  16. Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դավթյան Կարինե Արմանի» բառերով,
  17. Հավելվածի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մելքոնյան Վարսենիկ Ղուկասի» բառերով,
  18. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ավետիսյան Արտյոմ Ռուդիկի» բառերով,
  19. Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Ղուկեյան Դիանա Աշոտի» բառերը,
  20. Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Սուղյան Վարդան Զաուրի» բառերով,
  21. Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մխիթարյան Սասուն Սուրենի» բառերով,
  22. Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ստեփանյան Հովհաննես Գառնիկի» բառերով,
  23. Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Գասպարյան Գնել Գեղամի» բառերը,
  24. Որոշման հավելված 2-ի աղյուսակի 12-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մասիս» բառը փոխարինել «Երևան» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 2021թ. հոկտեմբերի 28

                          ք. Երևան