ԲԴԽ-97-Ո-272 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ,
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1828-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 15 դատավորով՝ ընդհանուր 15 դատավոր,
2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 6 դատավորով՝ ընդհանուր 27 դատավոր,
3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 6 դատավորով՝ ընդհանուր 25 դատավոր,
4. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմն ավելացնել 2 դատավորով՝ ընդհանուր 8 դատավոր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. նոյեմբերի 15
ք. Երևան