ԲԴԽ-98-Ո-277 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ 29 ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ 29 ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-337-Ն ՀՀ օրենքը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-97-Ո-272 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Հաստատել Վճռաբեկ դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմի ավելացմամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի 29 դատավորի համար պլանավորված բյուջետային հայտը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
- Հանձնարարարել Դատական դեպարտամենտին՝ Վճռաբեկ դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմի ավելացմամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի 29 դատավորի համար պլանավորված բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. նոյեմբերի 18
ք. Երևան