Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-98-Ո-278 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ            ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ                                                                                                                  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի թիվ 763-Ն որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 34.525.000 (երեսունչորս միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ, որից՝

1) Բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «4214 Կապի ծառայություններ» հոդվածին՝ փոստային ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ,

2) Բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «4241 Մասնագիտական ծառայություններ» հոդվածին՝ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության քննական հարցերի մշակման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,

3) Բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «4729 Այլ նպաստներ բյուջեից» հոդվածին՝ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգման և գնահատման համար ձևավորված գնահատման հանձնաժողովների անդամներին հատուցում տրամադրելու նպատակով՝ 3.325.000 (երեք միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ:

2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 19-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

               ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ        

 

                    2021թ. նոյեմբերի 18

                         ք. Երևան