Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-99-Ո-284 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-90-Ո-265 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

               ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-90-Ո-265 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

        1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 1-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանի և Էդուարդ Ամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի անուն-ազգանունները գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին» թիվ ԲԴԽ-90-Ո-265 որոշման 3-րդ կետում «ազգանունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերի,» բառերով։

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

               ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

                   ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                          

                                                                                                 Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

          2021թ. նոյեմբերի 22

                ք. Երևան