ԲԴԽ-97-Ո-275 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով 2021 թվականի որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման արդյունքների բողոքարկման հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 105.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-73-Ո-175 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով անցկացված վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2021 թվականի որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման արդյունքների բողոքարկման նպատակով կազմավորել բողոքարկման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
1) Դատավոր անդամներ՝
ա) Լիզա Գրիգորյան – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),
բ) Գոռ Հարությունյան – Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ (համաձայնությամբ):
2) Իրավաբան գիտնական անդամ՝
ա) Տիգրան Մարկոսյան (համաձայնությամբ):
2. Բողոքարկման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. նոյեմբերի 15
ք. Երևան