Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-34-Ո-91 ՈՐՈՇՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ  ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳԱՂՏՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-4-րդ և 6-րդ կետերով, 104-րդ հոդվածի 5-6-րդ մասերով, 105-րդ հոդվածի 1-2-րդ մասերով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

  1. Սահմանել որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և գրավոր առաջադրանքների տարբերակների քանակը՝ համաձայն հավելված 1-ի.
  2. Սահմանել որակավորման գրավոր քննության հարցերի մշակման կարգը՝ համաձայն հավելված 2-ի.
  3. Սահմանել որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելված 3-ի.
  4. Սահմանել գնահատման հանձնաժողովի աշխատանքը գաղտնի իրականացնելու անհրաժեշտ մանրամասները, քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը՝ համաձայն հավելված 4-ի.
  5. Սահմանել որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն հավելված 5-ի:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018թ. օգոստոսի 23

 ք. Երևան