Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-105-Ո-302 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                        ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

                                                             ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 101-րդ հոդվածով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-110 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Սահմանել դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման վայրը և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

               ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                               Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ        

           

 

                 2021թ. դեկտեմբերի 13

                         ք. Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2021թ. դեկտեմբերի 13-ի թիվ

 ԲԴԽ-105-Ո-302 որոշման

 

Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման վայրը և ժամանակացույցը

 

Մասնագիտացում

Հարցազրույցի անցկացման վայրը

 

Հարցազրույցի անցկացման օրը, ժամը

Քրեական (քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժին)

Բարձրագույն դատական խորհուրդ

 (հասցե` ք.Երևան, Կորյունի 17)

24.12.2021թ., ժամը` 11:00