Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-105-Ո-303 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ ԲԴԽ-37-Ո-97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ

                                                           ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ ԲԴԽ-37-Ո-97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                         Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին՝ Կառավարության կողմից սահմանված կարգով, չափով և ժամկետներում տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու դեպքերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-37-Ո-97 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետը «բնակարան» բառից հետո լրացնել «կամ առկա բնակարանում չկան բնակվելու համար նվազագույն պայմաններ: Համապատասխան աշխատավայրում դատավորի կամ նրա հետ համատեղ բնակվող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի` բնակվելու համար նվազագույն պայմանները գնահատվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                               Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

            2021թ. դեկտեմբերի 13

                     ք. Երևան