ԲԴԽ-105-Ո-305 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214, «Մասնագիտակական ծառայություններ» 4241, «Տրանսպորտային նյութեր» 4264, «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 և «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածներին հատկացնել 10 305 000 (տաս միլիոն երեք հարյուր հինգ հազար ՀՀ դրամ) որից՝
1) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 հոդվածին՝ 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշմամբ սահմանված իրավակարգավորման համաձայն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում մեկ անձից գնման ձևով ապրանքների (դիմակներ, ախտահանիչ նյութեր) ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
2) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածին՝ 1 770 000 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով ծառայողական ավտոմեքենաների համար ձմեռային անվադողերի և կուտակիչ մարտկոցների, սեղմված բնական գազի ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
3) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածին՝ 860 000 (ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով հակահրդեհային պայմաններն ապահովելու նպատակով կրակմարիչների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
4) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին՝ 780 000 (յոթ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով թիթեղյա պահարանների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
5) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով լուսարձակների (լուսատարրերի) ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
6) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին՝ 345 000 (երեք հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գործիքների հավաքածուների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
7) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով ջրի պոմպերի ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
8) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով մասնագիտական ծառայությունների (բեռնման―բեռնաթափման ծառայությունների, կոյուղու հետ կապված աշխատանքների, այլ ծառայությունների) ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
9) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214 հոդվածին՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներում հեռախոսագծերի նորոգման հետ կապված ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
10) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Սնանկության դատարանի վարչական շենքում ծեփանյութերի /գիպսաստվարաթղթե աշխատանքների/ ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 19-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 13
ք. Երևան