Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-105-Ո-306 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ ԲԴԽ-99-Ո-285 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ ԲԴԽ-99-Ո-285 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                    Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

            1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 22-ի «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին» թիվ ԲԴԽ-99-Ո-285 որոշումն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                            Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

          2021թ. դեկտեմբերի 13

                ք. Երևան