ԲԴԽ-105-Ո-304 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-29-Ո-67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-29-Ո-67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 26-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 26-ի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում և 1-ին կետում «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող» բառերով,
2) Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 13
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021թ. դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-105-Ո-304
որոշման
«Հավելված
Հայաստանի Հանրապետության
Բարձրագույն դատական խորհրդի
2018թ. հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ-29-Ո-67
որոշման
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ), հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով, 284-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումները, արձանագրում է, որ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ կամ օրենքով սահմանված սեղմ ժամկետներում` անկախ այն հանգամանքից` դրանք ներկայացվել են աշխատանքային, թե՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին:
1. Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով սահմանված առանձին դատավորների կողմից, ովքեր ներգրավվում են սույն կարգով սահմանված հերթապահության գործընթացում:
2. Մինչդատական քրեական վարույթ իրականացնող մարմինների՝ անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունն ապահովելու նպատակով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության բոլոր դատարաններում, իսկ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունն ապահովելու նպատակով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, համապատասխան դատարանի նախագահի կողմից աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի համար հաստատվում է հերթապահության ներգրավման ենթակա դատավորների ժամանակացույցը «այսուհետ՝ Ժամանակացույց»՝ համաձայն Ձև 1-ի:
3. Սույն հավելվածի Ձև 1-ին համապատասխան կազմված Ժամանակացույցը հաստատվում և անհրաժեշտության դեպքում դրանում փոփոխությունները կատարվում են համապատասխան դատարանի նախագահի կողմից այնպես, որ չխաթարվի տվյալ դատարանի բնականոն գործունեությունը և պահպանվի դատավորների ծանրաբեռնվածության հավասարաչափությունը:
4. Հաստատված Ժամանակացույցը առանձին դատավորներին է տրամադրվում հերթապահությունը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ: Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ այլ քրեական գործեր քննող դատավորն իր վարույթում գտնվող քրեական գործերով դատական նիստերի անցկացման գործընթացը պատշաճ կազմակերպում է՝ Ժամանակացույցի հաշվառմամբ:
5. Ժամանակացույցով հերթապահության ներգրավման ենթակա առանձին դատավորների նստավայրերը և Ժամանակացույցում կատարված փոփոխությունները ենթակա են հրապարակման Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ առանց դատավորների վերաբերյալ տվյալների՝ Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումներին համապատասխան: Հաստատված Ժամանակացույցը մինչև նախորդող ամսվա 25-ը, իսկ Ժամանակացույցում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները՝ հնարավոր սեղմ ժամկետներում, ուղարկվում են Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին՝ ստանալու պահից երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում ստացված տեղեկությունները հրապարակելու նպատակով:
6. Բացառիկ դեպքերում, առանձին դատավորների կողմից սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերի քննությունն իրականացնելու անհնարինության պատճառով, դատարանի նախագահի կողմից կարող է ներգրավվել տվյալ դատարանում գործող և քրեական մասնագիտացում ունեցող այլ դատավոր՝ հաստատված Ժամանակացույցից դուրս:
7. Դատավորների հերթապահության ներգրավումն իրականացվում է այնպիսի հերթականությամբ, որպեսզի ապահովվի դատավորների հերթապահության ներգրավվածության հավասարաչափությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը:
8. Հերթապահության ներգրավված դատավորի աշխատանքի չներկայանալու դեպքում (օրինակ՝ ներկայացվել է անաշխատունակության թերթիկ) դատարանի նախագահի կողմից հաջորդ Ժամանակացույցերը կազմվում են այնպես, որ աշխատանքի չներկայացած դատավորը հնարավորություն ունենա լրացնելու հերթապահությունից իր բացակայության օրերը:
9. Մինչդատական քրեական վարույթ և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությանն օժանդակելու և գործավարության իրականացման նպատակով աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին հերթապահություն է սահմանվում նաև դատարանի աշխատակազմի աշխատակիցների համար:
10. Դատարանի աշխատակազմի աշխատակիցների հերթապահության ժամանակացույցը կազմվում է դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից՝ նկատի ունենալով ինչպես Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջները, տվյալ դատարանի նախագահի կողմից սահմանված Ժամանակացույցը, այնպես էլ՝ աշխատակազմի աշխատակիցների հավասարաչափ հերթապահության ներգրավման անհրաժեշտությունը:
11. Մինչդատական քրեական վարույթ և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ անհապաղ քննության ենթակա համապատասխան միջնորդությունն ստացվելուց անմիջապես հետո հերթապահ աշխատակիցն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատարանի նախագահին և Ժամանակացույցով հերթապահության ենթակա դատավորին:
10. Հերթապահ աշխատակիցն ստացված փաստաթղթերը գրանցում է համապատասխան էլեկտրոնային կամ թղթային մատյաններում և այն հանձնում է հերթապահ դատավորին:
11. Հերթապահ աշխատակիցն օրենքով սահմանված կարգով իրականացնում է դատական նիստի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները:
12. Հերթապահության ներգրավված դատավորների և աշխատակազմերի աշխատակիցների արտաժամյա աշխատաժամանակը հաշվառվում է ընդհանուր աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում և հատուցվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Ժամանակացույցը կազմվում է 2 օրինակից (Ձև 1), որի մեկ օրինակը պահվում է տվյալ դատարանի աշխատակազմում, մյուս օրինակը՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում:
- 14. Ժամանակացույցն առնվազն պետք է ներառի՝
ա) դատարանի անվանումը, նստավայրը, հասցեն,
բ) հերթապահության ենթակա դատավորի անունը, ազգանունը,
գ) հերթապահության ժամանակահատվածը,
դ) դատարանի (նստավայրի) կոնտակտային տվյալները:
Սույն կետի «բ» ենթակետում նշված տվյալները ենթակա չեն հրապարակման՝ սույն կարգի 5-րդ կետին համապատասխան:
Ձև 1
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
|
Ժամանակացույց Դատարանի անվանումը |
|||||
|
Հ/Հ |
Դատարանի նստավայրը |
Նստավայրի հասցեն |
Նստավայրի կոնտակտային տվյալները |
Դատավորի անունը, ազգանունը |
Հերթապահության ժամանակահատվածը օրերը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
»:
|
|
»: