Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-37-Ո-96 ՈՐՈՇՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քննարկելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին բաշխվելիք գործերի համար նախատեսել 20% տոկոսաչափ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018թ. սեպտեմբերի 13

ք. Երևան