Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-37-Ո-98 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Էդուարդի Դիլանյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու վերաբերյալ կայացած գաղտնի քվեարկության արդյունքները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

2018թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Էդուարդի Դիլանյանի լիազորությունները համարել դադարած:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018թ. սեպտեմբերի 13

ք. Երևան