Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-10-Ո-17 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

                                                              2022 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հաստատել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված «Սոցիալական փաթեթների ապահովում» 1015 ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» 12001 միջոցառմամբ նախատեսված՝
  1. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 1-ի.
  2. Վճռաբեկ դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 2-ի.
  3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 3-ի.
  4. Վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 4-ի.
  5. Վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.
  6. Վարչական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.
  7. Սնանկության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.
  8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.
  9. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.
  10. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.
  11. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.
  12. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված   12-ի.
  13. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.
  14. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.
  15. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.
  16. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված  16-ի.
  17. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.
  18. Դատական կարգադրիչների ծառայության 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

               ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ        

           

 

                 2022թ. հունվարի 27

                         ք. Երևան