Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-24-Ն-3 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-5 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ԵՎ

                                        2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-5 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                          Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 14-րդ կետի և Որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի «տասնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«19. Գնահատման թերթը լրացնելիս Գնահատման հանձնաժողովի անդամը ոչ կիրառելի չափանիշների կամ ցուցիչների դիմաց նշում է դրանց ոչ կիրառելի լինելու մասին, որի դեպքում տվյալ ցուցիչի համար շնորհվում է առավելագույն միավորը, իսկ որևէ ցուցիչի մասով առավելագույն միավոր չգնահատելու դեպքում ներկայացնում է համապատասխան պատճառաբանություն:»,

  1. Որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետի «գնահատման գործընթաց սկսելու մասին որոշում կայացնելու» բառերը փոխարինել «դատավորի գործունեության գնահատման համար անհրաժեշտ տվյալները Դատական դեպարտամենտից ստանալու» բառերով,
  2. Որոշման 4-րդ հավելվածի «ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐ» վերտառությամբ աղյուսակի «ՄԻԱՎՈՐԻ ՄԻՋԱԿԱՅՔ» սյունակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

                   «

ՄԻԱՎՈՐԻ ՄԻՋԱԿԱՅՔ

առավելագույն միավորի 90-100%  

առավելագույն միավորի 70-89%

առավելագույն միավորի 50-69%

առավելագույն միավորի 0-49%

                                                          »,

2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-5 որոշման 2-րդ կետի «2022» թիվը փոխարինել «2023» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

              ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ                                                                                         

                  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  

                                                                                                 Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

          

                                                                                                                                                   2022թ. փետրվարի 24

                 ք. Երևան