Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-31-Ո-51 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

                                                                                             ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 18.1-ին և 18.2-րդ կետերը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                          Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
  1. Հավելվածի 4-րդ բաժնի 39-րդ կետի 2-րդ ենթակետի գ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«գ. Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման տարեկան ծրագրի համաձայն կամ Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ պարբերաբար հետազոտում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման դատական պրակտիկան և վիճակագրությունը և ամփոփման արդյունքների հիման վրա կազմում է զեկույցների նախագծեր.»,

  1. Հավելվածի 4-րդ բաժնի 40-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» պարբերությամբ.

«ժգ. կազմում է Բարձրագույն դատական խորհրդում քննարկված հարցերի լուծման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրվող դիմումների և այլ գրությունների նախագծեր.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                      Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

  2022թ. մարտի 17

   ք. Երևան