Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-32-Ո-56 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ ԲԴԽ-101-Ո-292 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ  ԲԴԽ-101-Ո-292 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                      Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

  1. Հավելվածի 4-րդ բաժնի 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Յուրաքանչյուր Հավակնորդի հետ Նախնական հարցազրույցի տևողությունը չի կարող գերազանցել 90 րոպեն:»,

  1. Հավելվածի 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43.1-ին կետով.

«43.1. Փորձագետների ֆիզիկական ներկայության անհնարինության դեպքում Նախնական հարցազրույցը կարող է անցկացվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ՝ հեռավար եղանակով: Տվյալ դեպքում սույն բաժնով նախատեսված գործողությունները ևս այնքանով, որքանով հնարավոր է, իրականացվում են էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ՝ հեռավար եղանակով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                  Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

            2022թ. մարտի 21

                     ք. Երևան