Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-34-Ո-63 ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԻՑ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՀՈՎՍԵՓ ԲԵԴԵՎՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐ

                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԻՑ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՀՈՎՍԵՓ ԲԵԴԵՎՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2022 թվականի մարտի 28-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի և Ռուզաննա Հակոբյանի գրավոր համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի փետրվարի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1. Արձանագրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի և Ռուզաննա Հակոբյանի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի վարչական պալատում շարունակելու հանգամանքը:

           2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի վարչական պալատը գործելուց պահից:

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                                             Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                                           

             2022թ. մարտի 28

                     ք. Երևան