ԲԴԽ-34-Ն-8 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ
ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աշտարակ» բառը փոխարինել «Ապարան» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Մարգարյան Արթուր Ալբերտի» բառերը փոխարինել «Մինասյան Գոռ Գառնիկի» բառերով,
2. Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մինասյան Գոռ Գառնիկի» բառերը հանել,
3. Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 9-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի վարչական տարածքներ» բառերով,
4. Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 10-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մարտի 28
ք. Երևան