Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-36-Ո-73 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                             ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ

                                       ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ

                                                                        ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Կառավարության 2022 թվականի մարտի 17-ի թիվ 356-Ն որոշումը ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1.  Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «4251 Շենքերի կառույցների ընթացիկ  նորոգում և պահպանում»  հոդվածին հատկացնել 41 008 208 (քառասունմեկ միլիոն ութ հազար երկու հարյուր ութ) ՀՀ դրամ, որից՝

        1) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիս քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 5 059 560 (հինգ միլիոն հիսունինը հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ,

        2) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 7 241 940 (յոթ միլիոն երկու հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր քառասուն)  ՀՀ դրամ,

       3) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրի քաղաքի նստավայրի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 28 706 708 (քսանութ միլիոն յոթհարյուր վեց հազար յոթ հարյուր ութ) ՀՀ դրամ:

2. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 20-րդ ենթակետով հաստատված 23-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

              ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                                                    Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ        

 

                2022թ. ապրիլի 4

                        ք. Երևան