Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-38-Ո-79 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                                          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի

                                                                    ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի փետրվարի 7-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22, փետրվարի 18-ի թիվ ԲԴԽ-21-Ո-31, մարտի 14-ի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6, մարտի 31-ի թիվ ԲԴԽ-35-Ո-67 որոշումները, Հանրապետության նախագահի լիազորությունները կատարողի 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-37-Ա, Հանրապետության նախագահի 2022 թվականի մարտի 21-ի թիվ ՆՀ-78-Ա, ապրիլի 1-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

         1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն ատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

                    1)    Հավելվածի 1-ին կետի 57-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
                    2)    Հավելվածի 2-րդ կետի 75-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
                    3)    Հավելվածի 3-րդ կետի 132-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
                    4)    Հավելվածի 4-րդ կետի 185-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
                    5)    Հավելվածի 4-րդ կետի 195-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել  «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերով,
                    6)    Հավելվածի 4-րդ կետի 211-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Լոռու մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով,
                    7)    Հավելվածի 4-րդ կետի 217-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Գեղարքունիքի» բառը փոխարինել «Արագածոտնի» բառով:
 

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

             ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                          

                                                                                          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

              2022թ. ապրիլի 11

                        ք. Երևան