ԲԴԽ-39-Ո-85 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ՔՐԵԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ԲԱՇԽՎԵԼԻՔ ՔՐԵԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 19-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանին բաշխվելիք քրեական այլ գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել նվազեցման տոկոսաչափ 100%՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. ապրիլի 14
ք. Երևան