Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-41-Ն-12 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

                                                                                            ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

      1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

       1) Որոշման 1-ին հավելվածի 1.1-ին աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 9-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Դիլիջան» բառը փոխարինել «Իջևան» բառով,

       2) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական  մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Աջափնյակ-2» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Իսկանդարյան Սիմա Ալբերտի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արամ Համլետի» բառերով,

       3) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական  մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մկրտչյան Արամ Համլետի» բառերը հանել,

       4) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական  մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի» բառերը փոխարինել «Վանաձորի, Սպիտակի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                                                                    Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 2022թ. ապրիլի 21

                          ք. Երևան