Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-46-Ն-13 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դարբինյան Հենրիկ Ռոբերտի» բառերը հանել,
  2. Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 3-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Աշտարակի, Ապարանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Աշտարակի  վարչական տարածք» բառերով,
  3. Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Լենդրուշ Հրաչյայի» բառերը հանել,
  4.  Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հակոբյան Կարեն Ցոլակի» բառերով,
  5. Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Լենդրուշ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                   Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 2022թ. մայիսի 2

                           ք. Երևան