ԲԴԽ-48-Ո-132 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
- Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետը 23-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին ենթակետով.
«23.1. Վճռաբեկ դատարանի աշխատակազմի Իրավական փորձաքննությունների ծառայությունը, Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային որոշումների հրապարակումից հետո սեղմ ժամկետներում դրանք ուղարկում է բոլոր դատարանների աշխատակազմերի էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դրանք համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին փոխանցելու նպատակով»:
- Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «ժ» պարբերությունում «Գյումրու» բառից հետո լրացնել «, Արթիկի» բառը:
- Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետը 34-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «35» ենթակետով.
«35 Արթիկի բաժանմունք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մայիսի 12
ք. Երևան