Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-49-Ո-137 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐԹՈՒՐ ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ, ԲԱԳՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ, ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԼԻԼԻԹ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՉԻՉՈՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ, ԳԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ Բ

                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐԹՈՒՐ ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ, ԲԱԳՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ, ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԼԻԼԻԹ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՉԻՉՈՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ, ԳԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

          Քննարկելով Սնանկության դատարանի դատավորներ Արթուր Աթաբեկյանի, Բագրատ Մկրտչյանի, Սամվել Թադևոսյանի, Տիգրան Փոլադյանի, Արտաշես Հովհաննիսյանի, Լիլիթ Կատվալյանի, Արմեն Չիչոյանի, Արմեն Խաչատրյանի, Արսեն Բաբայանի, Գարիկ Ավագյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սնանկության դատարանի դատավորներ Արթուր Աթաբեկյանին, Բագրատ Մկրտչյանին, Սամվել Թադևոսյանին, Տիգրան Փոլադյանին, Արտաշես Հովհաննիսյանին, Լիլիթ Կատվալյանին, Արմեն Չիչոյանին, Արմեն Խաչատրյանին, Արսեն Բաբայանին, Գարիկ Ավագյանին բաշխվելիք գործերի համար նախատեսել 50% տոկոսաչափ՝ 2022 թվականի մայիսի 20-ից օգոստոսի 19-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                 

           2022թ. մայիսի 19

                   ք. Երևան