Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-49-Ո-138 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԹԻՎ ԲԴԽ-40-Ո-87 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԹԻՎ

                                                           ԲԴԽ-40-Ո-87 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                   Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 18-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու և գործերի բաշխման ցանկից վերջինիս անուն-ազգանունը հանելու ժամկետը երկարաձգելու մասին» թիվ ԲԴԽ-40-Ո-87 որոշման 1-ին կետում «օգոստոսի 26-ը» բառերը փոխարինել «հունիսի 24-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                    Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

            2022թ. մայիսի 19

                    ք. Երևան