Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-59-Ո-155 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ

                                                                ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

        1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի  1-ին, 3-րդ, 8-րդ և 16-րդ ենթակետերով հաստատված 1-ին, 3-րդ, 6-րդ, 11-րդ և 19-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

          ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

               ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                     Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ        

           

 

                 2022թ. հունիսի 13                                                       

                         ք. Երևան