ԲԴԽ-63-Ո-168 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին և 31-րդ կետերը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 661-Ա որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ա» պարբերության «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի Գրասենյակը» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների Գրասենյակը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի Գրասենյակը» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «բ» պարբերության «հասցեն» բառը փոխարինել «և Գարեգին Նժդեհի 23/1 հասցեները» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «գ» պարբերության «հասցեն» բառը փոխարինել «և Գարեգին Նժդեհի 23/1 հասցեները» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ե» պարբերության «Կապանի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք Ստեփանյան 3/2 հասցեն» բառերը փոխարինել «Գորիսի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Գորիս, Անկախության 4/1 հասցեն» բառերով, իսկ «Գրասենյակը,» բառից հետո լրացնել «Հաշվապահական բաժինը,» բառերով,
5. Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1.» պարբերությամբ.
«զ1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի կենտրոնական նստավայրի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեն, Մարալիկի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, Անիի տարածաշրջան, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյանի փողոց 198 հասցեն, Ճամբարակի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 149 հասցեն, Վայքի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8 հասցեն: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմում գործում են՝ Իրավական փորձաքննությունների ծառայությունը, Գրասենյակը, քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք.»,
6) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 25-րդ ենթակետը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի» բառերով,
7) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Դատական կարգադրիչների ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան 100 հասցեն:»,
8) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 20-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1.» պարբերությամբ.
«զ1. ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ հակակոռուպցիոն դատարաններում ծառայություն իրականացնող բաժին.»,
9) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.
«6.1) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմ՝
ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն.
բ. Գրասենյակ.»,
10) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «քաղաքացիական և վարչական պալատի» բառերը փոխարինել «քաղաքացիական և վարչական պալատների» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.
«ե. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի Գրասենյակ.»,
11) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.
«գ. Հաշվապահական բաժին.»,
12) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետով.
«8.1« ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններում ծառայություն իրականացնող բաժին.»,
13) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետի 9-րդ ենթակետում «դատարանում» բառը փոխարինել «և ՀՀ հակակոռուպցիոն դատարաններում» բառերով,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. հունիսի 23
ք. Երևան