Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-65-Ո-171 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-36-Ո-94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի

                                                            ԹԻՎ ԲԴԽ-36-Ո-94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

      1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-36-Ո-94 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

      1) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Սույն կարգի իմաստով Դատական դեպարտամենտի իրավասու ծառայողներ են հանդիսանում դատավորի օգնականը կամ դատավորի գործավարը կամ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետը, ում հանձնարարվել կամ տրամադրվել է վիճակագրական քարտը լրացնելու իրավասությունը: Նշված անձանց կողմից սույն կարգի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2.2. Սույն կարգով սահմանված տեղեկությունները պետք է մանրամասն նշումներ պարունակեն այն հանգամանքների վերաբերյալ, որոնց արդյունքում հետաձգվել է տվյալ գործի քննությունը «կողմերի չներկայանալու, դատավորի բացակայության և այլնի վերաբերյալ»,

         2) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.1. Վիճակագրական քարտով պահանջվող տեղեկությունները ստանալուց անմիջապես հետո, իրավասու ծառայողը դրանք ստանալու օրվա և ժամի վերաբերյալ նշում է կատարում վիճակագրական քարտի «այլ նշումներ» դաշտում:

3.2. Վիճակագրական քարտում լրացվող տեղեկությունները պետք է հիմնավորվեն գործում առկա փաստաթղթերով կամ այլ կրիչներով:

3.3. Վիճակագրական քարտում լրացվող տեղեկությունների ամբողջականությունն ապահովելու նպատակով, դատարանի աշխատակազմի ղեկավարի բանավոր պահանջով, իրավասու ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ օրը վերջինիս է տրամադրում դատական գործում առկա համապատասխան տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի կամ այլ կրիչների պատճենները::

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                         Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 2022թ. հունիսի 30

 ք. Երևան