ԲԴԽ-69-Ո-191 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-37-Ն-2 որոշման հավելվածի 16-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արդարադատության ակադեմիայում դատական կարգադրիչների 2023 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. հուլիսի 14
ք. Երևան