Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-71-Ո-203Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

           2022 թվականի հուլիսի 22-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով  դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Հանրապետության նախագահին առաջարկել Վահե Արսենի Դոլմազյանի թեկնածությունը` Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

          2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Վահե Արսենի Դոլմազյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

          3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                   Ս. ՉԻՉՈՅԱՆ

               2022թ. հուլիսի 22

                        ք. Երևան