Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-65-Ո-172 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ՝ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ Ե

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ՝ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԵԼՔԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ՝ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 14-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 4-րդ հոդվածը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի  3-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման 1-ին հավելվածի՝ 1-ին գլխի 8-րդ կետով, 3-րդ գլխի 18-րդ կետի 13-րդ ենթակետով և 5-րդ գլխի 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սահմանել՝

        1) Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պաշտոնական գրությունների ձևաթղթերը՝ համաձայն հավելված 1-ի,

        2) Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պաշտոնական գրությունների ելքի համարակալումները` համաձայն հավելված 2-ի,

       3) Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կնիքների նկարագրությունը՝ տեքստային և ուրվագծային տեսքով՝ համաձայն հավելված 3-ի,

       4) Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների դրոշմակնիքների նկարագրությունը՝ համաձայն հավելված 4-ի:

       5) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

       6) Հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի պաշտոնական գրությունների ձևաթուղթը և ելքի համարակալումը, ինչպես նաև կնիքի և դրոշմակնիքի նկարագրությունը կիրառության մեջ են դրվում Հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից։

      7) Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված ձևաթղթերի շրջանառության, կնիքների, դրոշմակնիքների պատրաստման և տրամադրման, ինչպես նաև կիրառության մեջ գտնվող նախկին կնիքների և դրոշմակնիքների ոչնչացման աշխատանքների կազմակերպումն ու կատարումը:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

         ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                             Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

                 

               2022թ. հունիսի 30

                       ք. Երևան