ԲԴԽ-76-Ո-246 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2022 թվականի հուլիսի 30-ի թիվ ՆՀ-196-Ա, թիվ ՆՀ-197-Ա, թիվ ՆՀ-198-Ա, թիվ ՆՀ-199-Ա, թիվ ՆՀ-200-Ա, թիվ ՆՀ-201-Ա, օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-204-Ա, թիվ ՆՀ-205-Ա և թիվ ՆՀ-206-Ա հրամանագրերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին տրամադրել դրոշմակնիքներ՝
- Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին՝ «1-7» հերթական համարներով,
- Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին՝ «22-23» հերթական համարներով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. օգոստոսի 4
ք. Երևան