ԲԴԽ-78-Ո-253 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2022 թվականի օգոստոսի 8-ի թիվ ՆՀ-216-Ա, թիվ ՆՀ-217-Ա, թիվ ՆՀ-218-Ա, թիվ ՆՀ-219-Ա, թիվ ՆՀ-220-Ա, թիվ ՆՀ-221-Ա, թիվ ՆՀ-222-Ա և թիվ ՆՀ-223-Ա հրամանագրերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հակակոռուպցիոն դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին տրամադրել դրոշմակնիքներ՝
- Հակակոռուպցիոն դատարանի անվանմամբ՝ «8-11» հերթական համարներով,
- Վերաքննիչ քրեական դատարանի անվանմամբ՝ «24» հերթական համարով,
- Վերաքննիչ քաղաքացիական դատարանի անվանմամբ՝ «20-22» հերթական համարներով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. օգոստոսի 11
ք. Երևան