ԲԴԽ-80-Ո-265 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՄԻԴԱ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ, ԳՈՌ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԴԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՄԻԴԱ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ, ԳՈՌ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԴԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 2.1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Արմիդա Ոսկանյանին, Գոռ Թորոսյանին և Դիանա Հովհաննիսյանին բաշխվելիք այլ քաղաքացիական գործերի համար սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ՝ 20%:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. օգոստոսի 18
ք. Երևան