ԲԴԽ-85-Ո-278 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի սեպտեմբերի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի 17.08.2022 թվականի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արմեն Հարությունյանին, իր դիմումի համաձայն, ազատել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. սեպտեմբերի 12
ք. Երևան