Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-87-Ո-281 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ ԲԴԽ-10-Ո-17 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ ԲԴԽ-10-Ո-17 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի առանձին տեսակի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-10-Ո-17 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
  1. Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
  2. Որոշման 1-ին կետը 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ ենթակետով.

        «19) Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 19-ի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

               ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                         Ս. ՉԻՉՈՅԱՆ        

           

 

                 2022թ. սեպտեմբերի 15

                         ք. Երևան