ԲԴԽ-88-Ո-288 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնակատարի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 24-ը ներառյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. սեպտեմբերի 19
ք. Երևան