Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-88-Ո-287 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, դատարանի նախագահի պաշտոնակատար Արամ Գրիգորյանի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                     ՈՐՈՇՈՒՄ է

1. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին բաշխվելիք գործերի համար 2022 թվականի սեպտեմբերի 22-ից սահմանել 70% տոկոսաչափ՝ մինչև Հակակոռուպցիոն դատարանի նախագահի ընտրվելը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                    Ս. ՉԻՉՈՅԱՆ

 2022թ. սեպտեմբերի 19

                         ք. Երևան