Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-95-Ո-296 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԼՈՒՍԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ, ԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ, ՎԱԶԳԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ, ՄԽԻԹԱՐ ՊԱՊՈՅԱՆԻՆ, ՆԱՐԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ

                                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԼՈՒՍԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ, ԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ, ՎԱԶԳԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ, ՄԽԻԹԱՐ ՊԱՊՈՅԱՆԻՆ, ՆԱՐԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԲԵԿԹԱՇՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 19-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանին, Արշակ Վարդանյանին, Արսեն Նիկողոսյանին, Վազգեն Ռշտունուն, Մխիթար Պապոյանին, Նարինե Հովակիմյանին, Կարեն Մարդանյանին, Անդրանիկ Մնացականյանին, Ռուզաննա Բարսեղյանին, Արմեն Բեկթաշյանին և Մարինե Մելքոնյանին բաշխվելիք քրեական գործերի համար սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափեր՝ 50%:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                  Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

         2022թ. հոկտեմբերի 10

                  ք. Երևան