Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-108-Ո-341 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ ԲԴԽ-80-Ո-265 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ ԲԴԽ-80-Ո-265 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

     1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 18-ի «Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Արմիդա Ոսկանյանին, Գոռ Թորոսյանին և Դիանա Հովհաննիսյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-80-Ո-265 որոշման 1-ին կետում «տոկոսաչափ՝ 20%» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2022 թվականի նոյեմբերի 17-ից 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2022թ. նոյեմբերի 14

                      ք. Երևան