ԲԴԽ-108-ԱՈ-31 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2022 թվականի նոյեմբերի 14-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար դիմած գործող դատավորների անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ին կայանալիք նիստում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով և հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար դիմած գործող դատավորների անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 14
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022թ. նոյեմբերի 14-ի թիվ
ԲԴԽ-108-ԱՈ-31 որոշման
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար դիմած գործող դատավորների անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրված զեկուցողներ
|
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձի/Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար դիմած գործող դատավորի ազգանունը, անունը, մասնագիտացումը: |
|
Թումանյանց Երանուհի |
(Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) Էլոյան Միշա: (Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ) Գասպարյան Գնել |
|
Խաչատուրյան Դավիթ |
(Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) Այվազյան Հասմիկ, Մադոյան Աղավնի: |
|
Հովսեփյան Նաիրա |
(Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) Միքայելյան Անի: (Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ) Մարտիրոսյան Մնացական |
|
Մակյան Մեսրոպ |
(Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) Շիլաջյան Աննա: |
|
Միքայելյան Ստեփան |
(Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ) Թորոսյան Սոֆի: |
|
Մխիթարյան Անի |
(Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) Ամիրզադյան Սամվել, Ավագյան Ռուդոլֆ: |
|
Չիչոյան Սերգեյ |
(Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) Աբգարյան Էմին, Բալասանյան Սիրանուշ: |
|
Քոչարյան Վիգեն |
(Հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) Բաղդասարյան Լուսինե: (Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ) Յուզբաշյան Սամվել: |