ԲԴԽ-108-ԱՈ-30 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/6117/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԵՆԻ ՔՈՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատավորների ընդհանուր ժողովի և հանձնաժողովների գործունեության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Տաթևիկ Կարենի Սիրադեղյանին (անձնագիր՝ AS0494866, տրված՝ 30.01.2019թ., 011-ի կողմից) և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Լուսինե Կարենի Քոսյանին (անձնագիր՝ BA2430420, տրված՝ 24.06.2015թ., 003-ի կողմից) թիվ ՎԴ/6117/05/22 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ՝ վերջիններիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 14
ք. Երևան